Դայո Ուպամեկանոյի (42,5 միլիոն եվրոյով) հետ պայմանագիր կնքելուց հետո «Բավարիան» ցանկանում է Մյունխեն հրավիրել «ՌԲ Լայպցիգի» մեկ այլ ֆուտբոլիստի:
Գերմանական Bild-ը գրում է, որ Յուլիան Նագելսմանը ցանկանում է Բավարիայում տեսնել իր նախկին թիմի ևս մեկ ֆուտբոլիստի՝ Մարսել Զաբիտցերին:
Զաբիտցերի տրանսֆերային արժեքը կազմում է 42 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, «Բավարիան» պատրաստ է առաջարկել ընդամենը 18 միլիոն եվրո: Ամենայն հավանականությամբ, «Լայպցիգը» կընդունի այս առաջարկը, քանի որ հաջորդ ամառ Ավստրիայի հավաքականի խաղացողի հետ ավարտում է պայմանագիրը:
Նույնիսկ նրա տրանսֆերը 18 միլիոնով վաճառելով՝ «ՌԲ Լայպցիգը» զգալիորեն շահում է այս տրանսֆերից․ ժամանակին «ցուլերը» ավստրիացու համար «Ռապիդին» վճարել էին ընդամենը երկու միլիոն եվրո: