Ավստրիայի ազգային հավաքականի և ՌԲ Լայպցիգի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը հայտնվել է եվրոպական ակումբների հետաքրքրության ոլորտում:
Ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Արսենալը», «Ռոման» ու «Միլանը», հայտնում է Bild-ը:
Անցած մրցաշրջանում 27-ամյա ավստրիացին «Լայպցիգի» կազմում մասնակցել է 39 խաղի, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Մարսել Զաբիտցերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 միլիոն եվրո:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կիսապաշտպանը չորս խաղում 1 գոլային փոխանցում է կատարել: