Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» և կամային ու չափազանց տպավորիչ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 47-րդ րոպեին բացեցին հյուրերը․ աչքի ընկավ Էդերսոնը։ Երկար ժամանակ «Ատալանտայի» ֆուտբոլիստները պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն հանդիպման վերջնամասն իսկական դրամա էր խոստանում:
90-րդ րոպեին Մարիո Էրմոսոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ ընդամենը երեք րոպե անց Մատիաս Սուլեն խփեց հռոմեացիների հաղթական գոլը՝ շրջելով խաղի ելքը։ Կրքերն այնքան էին բորբոքվել, որ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո հյուրերի կիսապաշտպան Ջանլուկա Գաետանոն կարմիր քարտ ստացավ։
Այս ֆանտաստիկ քամբեքից հետո «Ռոման» տոնում է երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 9 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ատալանտան» 6 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին


























































