Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը, ով վարձավճարով հանդես է գալիս «Տոտենհեմում», խոսել է ՉԹՕ-ների գոյության մասին:
«Կան բազմաթիվ դավադրության տեսություններ և կան ՉԹՕ կադրեր, որոնք հրապարակվել են ԱՄՆ կառավարության կողմից: Այնտեղ հաստատ, 100 տոկոսով այլմոլորակայիններ կան․․․100 տոկոս:
Ես գիտեմ, որ որոշ ՉԹՕ-ներ, հավանաբար, ինչ-որ գաղտնի կառավարական ծրագրեր են, բայց ես ինքս եմ տեսել ՉԹՕ-ներ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Dailystar-ը:
Բեյլն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։