Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը հիշել է «արքայական» ակումբում անցկացրած տարիներն ու առանձնացրել է թիմի լավագույն և վատագույն խաղացողներին մարզումային գործընթացում։
«Մոդրիչն ու Կրոսը երբեք չէին կորցնում գնդակը, Իսկոն նույնպես այդպիսին էր։ Մեծ խաղադաշտում նրա համար, միգուցե, մի փոքր ավելի բարդ էր, բայց փոքր տարածություններում խաղալիս ամեն ինչ այլ էր։ Նա այն ֆուտբոլիստն է, ով իմ տեսածներից ամենաշատն է նման Զիդանին:
Ինչ վերաբերում է վատագույնին, ապա դա Ազարն էր։ «Չելսիի» տղաները նույնը կասեին։ Նա վնասել էր կոճն ու այդպես էլ լիովին չապաքինվեց»,- ուելսցու խոսքն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Բեյլը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2013-ից 2022 թվականներին։ Մադրիդյան թիմի կազմում նա դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթը, ինչպես նաև հինգ անգամ հռչակվել Չեմպիոնների լիգայի հաղթող։




























































