«Չելսին» ԱՊԼ-ի 30-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Վեսթ Բրոմվիչին» ու 2-5 հաշվով սենսացիոն պարտություն կրել:
Հատկանշական է, որ լոնդոնցիներն առաջին անգամ են Թոմաս Տուխելի օրոք 2 և ավելի գոլ բաց թողել: Բացի դա, սա գերմանացի մասնագետի առաջին տնային խաղն է, երբ մրցակիցը կարող է գրավել լոնդոնյան թիմի դարպասը:
Մինչ այս «Չելսին» բոլոր մրցաշարերում 7 անընդմեջ խաղ էր անցկացրել՝ անառիկ պահելով սեփական դարպասը:
Նշենք՝ 29-րդ րոպեից էլ «Չելսին» խաղացել է 10 հոգով. 29-րդ րոպեին պաշտպան Տիագո Սիլվան հեռացվել է խաղադաշտից: 5-րդ րոպեին բրազիլացին սեփական տուգանայինում խախտել է կանոնները Մաթեուս Պերեյրայի հետ պայքարում, իսկ 29-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն է ստացել՝ դարձյալ կոպիտ խաղի համար:
Սիլվան փետրվարի 4-ից խաղադաշտ դուրս չէր եկել «Չելսիի» կազմում: