Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի նախկին խաղացող Ժիլ դե Բիլդեն խոսել է «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի մասին.
«Ազարն ամբողջ կարիերայի ընթացքում հավատում էր իր տաղանդին, բայց երբեք չաշխատեց այդ ուղղությամբ: Նա միացավ աշխարհի լավագույն թիմերից մեկին ու գիտեր, որ պետք է փոխարինի Կրիշտիանու Ռոնալդուին, բայց նա նույնիսկ Մադրիդ մեկնեց ավելորդ քաշով: Հենց դա է նրա խնդիրը: Նա ամբողջ ուժով չի աշխատում ու տպավորություն է, որ նա այդպես էլ իր ողջ ներուժը չի կարողանա ցուցադրել»,-ասել է Բիլդեն:
Բելգիացին ապաքինվել է վնասվածքից ու այս պահին մարզվում է թիմի հետ: