Red Bull-ի նիդերլանդացի ավտոարշավորդ Մաքս Վերստապենը հաղթել է Բահրեյնի Գրան Պրիի որակավորման փուլը։ Բահրեյնի Գրան Պրին Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության առաջին փուլն է:
Վերստապենը իր լավագույն շրջանն անցել է 1 րոպե 28,997 վայրկյանում: Երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի գործող չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը (+0,388), երրորդը՝ նրա թիմակից Վալտերի Բոտտասն էր (+0,589):
Բահրեյնի Գրան Պրիի մրցավազքը տեղի կունենա այսօր՝ կիրակի օրը, սկիզբը՝ Երևանի ժամանակով 19: 00-ին: