Իտալիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց 2022 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլում: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի 1-ին տուրի խաղում իտալացիները սեփական հարկի տակ հաղթեցին Հյուսիսային Իռլանդիայի ընտրանուն: Հանդիպումը տեղի ունեցավ Պարմայում եւ ավարտվեց 2:0 հաշվով:
Ռոբերտո Մանչինիի թիմը 23 հանդիպում անընդմեջ չի զիջում մրցակիցներին`18 հաղթանակ, 5 ոչ-ոքի: Վերջին անգամ Իտալիայի հավաքականը այս մարզչի ղեկավարությամբ պարտվել էր 2018-ի սեպտեմբերին Ազգերի լիգայի Պորտուգալիայի հետ խաղում (0: 1):
2006 թվականի հուլիսից ի վեր Իտալիայի հավաքականի լավագույն շարքն է: Այն ժամանակ, Մարչելլո Լիպպիի գլխավորությամբ, հավաքականը 25 անընդմեջ պարտություն չի կրել:
Բացի այդ, Մանչինին Վիտտորիո Պոցցոյից հետո ներկայումս ունի իտալացի մարզիչների շրջանում հաղթանակների քանակով լավագույն ցուցանիշը 1948 թվականից ի վեր: