Իտալիայի ազգային հավաքականը դեռևս նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հաջորդ շաբաթ իտալացիները վերջնական պատասխան են ակնկալում «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից։ Իսպանացի մասնագետն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր թիրախն է (Առաջին ընտրությունը)։ Այնուամենայնիվ, քանի որ Գվարդիոլան ավելի վաղ հայտարարել էր մարզչական կարիերայում դադար վերցնելու մտադրության մասին, նրա՝ Իտալիայի հավաքականը գլխավորելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ։
Իտալացիների «Պլան Բ»-ն Անդրեա Պիռլոյի նշանակումն է։ Եթե այս տարբերակը ևս հաջողությամբ չպսակվի, ապա ֆեդերացիան իր ուշադրությունը կկենտրոնացնի Ռոբերտո Մանչինիի վրա։ Վերջինս արդեն գլխավորել է Իտալիայի հավաքականը 2018-ից 2023 թվականներին՝ ազգային թիմի հետ հաղթելով Եվրո-2020-ում։



























































