Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանայի» հետ և թիմի կազմում հավաքի է մեկնել Պորտուգալիա:
Այս մասին հայտնի է դարձել KazFootball.kz-ին:
Տիգրան Բարսեղյանը նախորդ մրցաշրջանն է անցկացրել է ղազախական «Կայսարում», որի կազմում 29 հանդիպման է մասնակցել ու դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ` թիմին օգնելով նվաճել Ղազախստանի Գավաթը:
Ավելի վաղ շշուկներ էին տարածվել այն մասին, որ Բարսեղյանը մոտ է ԱՄՆ տեղափոխությանը:
Տիգրանի նոր ակումբը դարձել է Ղազախստանի ավարտված առաջնության չեմպիոն ու հանդես կգա Չեմպիոնների լիգայում: