«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը նշել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից և գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Յուվենտուսը» Ռոնալդուին չի ընդգրկել անձեռնմխելի խաղացողների ցուցակում, որոնց հետ ակումբը հաստատ չի բաժանվի ամռանը: Բացի այդ, նշվում էր, որ թիմից կարող է հեռանալ Պիրլոն, որի գլխավորությամբ թուրինցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՝ ընդհանուր հաշվով պարտվելով «Պորտուին»:
«Կրիշտիանու Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում»: Նա անձեռնմխելի է: Բացի այդ, Անդրեա Պիրլոն կմնա մեր գլխավոր մարզիչը հաջորդ մրցաշրջանում», — ասել է Նեդվեդը DAZN-ին տված հարցազրույցում:
36-ամյա Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022-ի ամռանը: Այս մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 խաղում նա դարձել է 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: