«Յուվենտուսը» մրցաշրջանի ավարտից հետո կարող է բաժանվել գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյից:
Ինչպես հայտնում է Goal.com-ը ՝ մեջբերելով La Gazzetta dello Sport-ին, Զինեդին Զիդանը, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը», ընդգրկված է այն մասնագետների ցուցակում, որոնց «բյանկոներիները» դիտարկում են որպես նոր մարզիչ: Նրանից բացի թուրինցիները քննարկում են իրենց նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակը:
Ըստ աղբյուրի, ինքը՝ Զիդանը, ուրախ կլիներ հնարավորություն ունենալ կրկին աշխատելու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: 35-ամյա պորտուգալացին նրա ղեկավարությամբ խաղացել է «Ռեալում», իսկ 2018 թվականից խաղում է «Յուվենտուսում»:
«Յուվենտուսը», վաստակած 55 միավորով, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է՝ ետ մնալով առաջատար «Ինտերից» 10 միավորով, իսկ երկրորդ տեղում ընթացող (59):