«Բավարիան» բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի հետ, և այդ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի կողմերին դեռ չի հաջողվել համաձայնության գալ, բայց մոտ են դրան: Հաջորդ մի քանի օրերը պետք է որոշիչ լինեն այս բանակցություններում:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ 29-ամյա Վասկեսի գործակալը չի կարողացել պայմանավորվել Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Մադրիդյան ակումբի և Լուկասի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին: «Բավարիան» ցանկանում է իսպանացուն ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:
Վասկեսը «Ռեալի» սան է և ակումբի կազմում անցկացրել է 237 հանդիպում, որոնցում դարձել է 26 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ: