Իսպանացի ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը, ով այս ամառ հեռացել է Մադրիդի «Ռեալից», պայմանագիր կկնքի Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հուլիսի 16-ին «Ռեալը» հայտարարեց 34-ամյա Վասկեսի հեռանալու մասին, ով Մադրիդում անցկացրել էր 16 տարի։ Կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 402 հանդիպում, խփել 42 գոլ և կատարել 79 գոլային փոխանցում։
Ռոմանոյի տեղեկություններով՝ ազատ գործակալ դարձած Վասկեսը երեքշաբթի օրը կստորագրի պայմանագիր «Բայերի» հետ։ Ֆուտբոլիստն արդեն անցել է բժշկական զննություն և ավարտել բոլոր անհրաժեշտ բանակցությունները։
Մադրիդի «Ռեալի» կազմում Վասկեսը հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, չորս անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, չորս անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթը և մեկ անգամ՝ Իսպանիայի գավաթը։
Անցած մրցաշրջանում «Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայում գրավել է երկրորդ հորիզոնականը։
























































