«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում չկայացած նշանակման մասին։
«Այն ժամանակ, երբ «Ռեալը» կապ հաստատեց ինձ հետ 3 տարի առաջ, ես արդեն «Յուվենտուսին» խոսք էի տվել, որ մնալու եմ։ Դա միակ առաջարկն էր, որ ես մերժել եմ»,-Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Ալեգրին 2019 թվականին «Յուվենտուսից» հեռանալուց հետո առանց աշխատանքի է։ Թուրինյան ակումբը Ալեգրին գլխավորում էր 2014 թվականից։