Կանադայի ռեգբիի հավաքականը պարտվեց Հարավային Աֆրիկայի ընտրանուն, իսկ կանադացի մարզիկ Ջոն Լարսենը հեռացվեց Թոմաս դյու Տուայի դեմ կոպիտ խախտման համար: Ջոնը իրեն հնարավորինս գեղեցիկ է դրսևորել և խաղից հետո մտել է մրցակցի հանդերձարան ու ներողություն խնդրել կոպիտ խախտման համար:
Մարզիկի այս ժեստը ողջունել են ծափահարություններով և նույնիսկ տղային գարեջուր են հյուրասիրել, բայց հսկայական աթլետը չգիտես ինչու հրաժարվել է նվերից, թեև սկզբում ցանկացել է օգտվել գարեջրից:
«Ես պարզապես ուզում էի գալ ձեզ մոտ և ներողություն խնդրել անձամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք մրցաշարի մնացած հատվածում, տղաներ», — ասել է Լարսենը։