Ֆրանսիայի ռեգբիի կանանց ազգային հավաքականի ավագ Գաել Էրմեն, ով խաղում է «Թուլուզ» ակումբում, աշխատում է հիվանդանոցում՝ օգնելով բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում: 23-ամյա ռեգբիստուհին ունի թերապևտի դիպլոմ:
«Ես ընդունեցի այս էստաֆետան: Այս իրավիճակում դա շատ կարևոր է: Մենք աշխատում ենք առավելագույն զգուշությամբ: Մենք կրում ենք դիմակներ, ձեռնոցներ, փորձում ենք զրուցել հիվանդների հետ, որպեսզի նրանց այստեղ մնալը հնարավորինս հեշտ լինի:
Ռեգբին այսօր առաջնային չէ, բայց ես դեռ հիշում եմ մարզավիճակ պահելու մասին: Իմ բնակարանն ինձ համար մարզումների տեղ է դարձել: Ես օգտագործում եմ այն ամենը, ինչ կարող եմ: Պետք է այլընտրանք փնտրել: Բայց ամենակարևորն այն է, որ բոլոր ջանքերը պետք է գործադրենք համաճարակը հաղթահարելու և ամեն ինչ նորմալ հունի վերադարձնելու համար», — մեջբերում է Էրմեյին rygbyrama.fr-ը: