Երեկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հայտնված թիմերն իմացան իրենց մրցակիցներին։ «Ռեալը» հանդիպելու է «Լիվերպուլին»։
«Արքայական» ակումբի համար ապրիլի սկիզբը բավականին ծանր է լինելու։ «Լիվերպուլի» հետ առաջին խաղը կայանալու է Մադրիդում ապրիլի 6-ին։ 4 օր անց Զինեդին Զիդանի թիմը Լա լիգայի շրջանակում հանդիպելու է «Բարսելոնային»։ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 13-ին Անգլիայում։
Հավելենք, որ բավականին բարդ է նաև Յուրգեն Կլոպի թիմի խաղացանկը։ Մինչև «Ռեալի» հետ խաղը նրանք հանդիպելու են «Արսենալին», իսկ պատասխան խաղից առաջ՝ «Ասթոն Վիլային»։
«Ռեալ» — «Լիվերպուլ» զույգի հաղթողը հանդիպելու է «Պորտու» — «Չելսի» զույգի հաղթողին։