VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել է «Վանին» ու առաջին կեսից հետո հաղթում է 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Տենյաևը՝ գրավելով սեփական դարպասը։ 24-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկեց Հայաստանի գործող չեմպիոնի առավելությունը։
Թիմերը գնացին ընդմիջման։