VBET ՀՊԼ 6-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Փյունիկին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Էրիկ Վարդանյանը՝ հյուրերին ընդմիջման ուղարկելով հաղթողի կարգավիճակով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, Ուգո Ֆիրմինոն կրկնապատկեց հաշիվն ու դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Փյունիկը» վաստակած 10 միավորով շրջանցեց «Ուրարտուին»՝ մրցաշարային աղյուսակում բարձրանալով 4-րդ հորիզոնական։