Նախորդ մրցաշրջանի մեկնարկից ի վեր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում իրենց խաղընկերների համար գոլային ամենաշատ հնարավորությունն են ստեղծել «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը:
Կիմիխն ու Կրոսը 42-ական հնարավորություն են ստեղծել իրենց թիմակիցների համար: Այս ցուցանիշով երրորդ տեղում է Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին (40 հնարավորություն):