«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մերժել է Մոսկվայի «Սպարտակի» առաջարկը: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի համաձայն, մոսկովյան ակումբը 48-ամյա պորտուգալացի մասնագետին առաջարկել է գլխավոր մարզչի պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտին, բայց Ֆոնսեկան հրաժարվել է առաջարկից, քանի որ նա կենտրոնացած է հռոմեական ակումբի արդյունքների վրա և ցանկանում է շարունակել աշխատանքն իտալական թիմում:
Ֆոնսեկայի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամառ: