Մարտի 16-ին «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր՝ 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթելով Մյունխենգլադբախի «Բորուսիային»՝ 2:0:
Այս հաղթանակը Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում 82-րդն էր Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով 50-ամյա մասնագետը գերազանցել է Ժոզե Մոուրինյոյին (81 հաղթանակ Չեմպիոնների լիգայում) և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը:
Գվարդիոլայից ավելի հաճախ Չեմպիոնների լիգայում հաղթանակներ են տարել միայն 3 մարզիչներ. Արսեն Վենգերը (86), Կառլո Անչելոտին (89) և Ալեքս Ֆերգյուսոնը (102):