Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Խոսեպ Գվարդիոլայի սաները հաղթեցին ընդհանուր դիմակայությունում 4: 0 հաշվով և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Այսպիսով, «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 խաղերում միայն մեկ անգամ են գնդակ բաղ թողել: Սա 8 խաղերից հետո Չեմպիոնների լիգայում ցանկացած թիմի կողմից բաց թողած գոլերի քանակով ռեկորդի կրկնությունն է:
«Ման Սիթին» կրկնեց «Այաքսի» 1995/96 թվականների ռեկորդը: Այն ժամանակ ամստերդամցիները 8 հանդիպումներում ևս մեկ գնդակ էին բաց թողել: