Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ, հաղորդում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան:
Ըստ աղբյուրի, իտալական ակումբը նորվեգացուն դիտարկում է որպես պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր փոխարինող, ով մտածում է ակումբը փոխելու մասին:
Այնուամենայնիվ, Հոլանդիn ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ նրանով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը» և «Բարսելոնան»: Նորվեգացու պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում է 75 միլիոն եվրո է, բայց այս կետը կակտիվանա միայն 2022-ի ամռանը:
Այս մրցաշրջանում 20-ամյա Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել է 31 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: