Ռուս մրցավար Սերգեյ Կարասևի գլխավորած անձնակազմը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» — «Բորուսիա» Մյունխենգլադբախ (2-0, երկու խաղերի արդյունքում 4-0) խաղից առաջ ծնկի չեն իջել ի աջակցություն Black Lives Matter շարժման։
UEFA-ի մամուլի ծառայությունից արդեն մեկնաբանել են այս որոշումն ու հայտնել, որ ռուս մրցավարներին որևէ պատիժ չի սպասվում․
«Խաղացողները, մարզիչներն ու պաշտոնական անձինք իրենք են որոշում՝ ուզում են ծնկի իջնել, թե ոչ։
Այնպես որ, կարգապահական որևէ տույժ նախատեսված չէ»,-ասված է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։