Չեմպիոնների լիգայի Twitter-ի էջը «Ռեալ» — «Ատալանտա» խաղից հետո «արքայական» ակումբի կիսապաշտպաններ Տոնի Կրոսից ու Լուկա Մոդրիչից լուսանկարներ է հրապարակել։ Նկարագրության մեջ գրված է եղել, թե ով է ավելի լավը։
Թե՛ Կրոսը, թե՛ Մոդրիչը կիսվել են լուսանկարով (ռեթվիթ) ու գրառում կատարել։ Կրոսը գրել է, որ պետք էր գրել ոչ թե Կրոս, թե Մոդրիչ, այլ պարզապես Կրոս և Մոդրիչ։ Իսկ խորվաթ կիսապաշտպանը գրել է․ «Միասին ավելի լավն ենք»։
— Toni Kroos (@ToniKroos) March 16, 2021
Better together 🤝 https://t.co/hWzEB4wIKf
— Luka Modrić (@lukamodric10) March 16, 2021
Երեկ «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Ատալանտային» հաղթելուց հետո։