«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում հաղթեց «Ատալանտային» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
«Արքայական» ակումբը երեք տարվա մեջ առաջին անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլ։ Մադրիդյան թիմը 2019 թվականին դուրս էր մնացել խաղարկությունից 1/8-ում՝ պարտվելով «Այաքսին»։ Անցած տարի ևս «Ռեալը» հեռացավ լիգայից նույն փուլում՝ պարտվելով «Ման Սիթիին»։
Հատկանշական է, որ վերջին երեք դեպքերում, երբ «Ռեալը» հաղթահարել է 1/8-ի արգելքը, ապա այդ տարի «արքայական» թիմը հաղթել է մրցաշարում։