«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (3-1, երկու խաղերի արդյունքում՝ 4-1):
Ֆրանսիացի հարձակվողի համար այս գոլը 70-րդն էր Չեմպիոնների լիգայում։ Բենզեման պատմության մեջ 5-րդ խաղացողն է, որին հաջողվում է ՉԼ-ում 70 գոլ խփել։ Նրանից շատ գնդակ ունեն խփած Ռաուլը (71 գոլ), Ռոբերտ Լևանդովսկին (72), Լիոնել Մեսսին (120) և Կրիշտիանու Ռոնալդուն (134):
Այսպիսով, Բենզեմային պետք է ևս մեկ գոլ Ռաուլին հավասարվելու ու Չեմպիոնների լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակում 4-րդ տեղում հայտնվելու համար։