Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն անվրեպ է իրացրել 11 մետրանոցը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղում։
Ռամոսը 60-րդ րոպեին է դարձել գոլի հեղինակ ու կրկնապատկել իր թիմի առավելությունը։
Ի դեպ, սա Ռամոսի 15-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում։ Այժմ նա ավելի շատ գոլ է խփել եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում, քան Ռոնալդոն, Դավիդ Վիլյան և Զինեդին Զիդանը։
Հանդիպման հաշիվը բացել էր Կարիմ Բենզեման՝ առաջին կեսի միջնամասում գրավելով իտալացիների դարպասը։
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել Ֆերլանդ Մենդիի խփած գոլի շնորհիվ։