Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում է «Ատալանտային»․ հանդիպման դեռևս միակ գնդակն իր ակտիվում գրանցել է մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 34-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո գրավելով իտալացիների դարպասը։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում Զինեդին Զիդանի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով․ Ֆերլանդ Մենդին էր դարձել միակ ու հաղթական գոլի հեղինակը։