«Ռեալը» չի պատրաստվում բաժանվել թիմի հարձակվող Մարկո Ասենսիոյից։ Այս մասին տեղեկացնում է Diario AS-ը։
Չնայած խաղացողի վնասվածքներ ստանալուն՝ մադրիդյան ակումբը որոշել է երկարաժամկետ հույսեր կապել 25-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նաև նշվում է, որ «Ռեալը» շատ առաջարկներ է ստացել խաղացողի վերաբերյալ, բայց միշտ մերժել է ցանկացած գործարք։
Ասենսիոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։