Ղազախստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղում «Տոբոլը» հաղթեց «Աստանային» ու նվաճեց տիտղոսը։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հաղթողը որոշվեց հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով։
Գրիգորի Բաբայանի սաներն ավելի սառնասիրտ գործեցին ու հաղթեցին 5-4 հաշվով, իսկ «Աստանայի» կազմում իր հարվածն անվրեպ իրացրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Մեր հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը գնդակին չմոտեցավ։
Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին ամբողջ հանդիպմանը։