Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ: Այս մասին ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Տեղեկացնում ենք, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն առաջիկա հանդիպումները կանցկացնի Արմեն Ադամյանի գլխավորությամբ, ով տվյալ պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները:
53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Ալաշկերտ», «Լոռի» և մի շարք այլ ակումբներ:
Բարի գալուստ պարոն Ադամյան, մաղթում ենք հաջողություն»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ակումբը երկկողմանի համաձայնությամբ լուծել է պայմանագիրը Դավիդ Կամպանյայի հետ: