Ըստ Calciomercato-ի ՝ «Բորուսիան» քննարկում է «Ռեալ Սոսյեդադից» հարձակվող Ալեքսանդր Իսակին գնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ հարձակվողը իսպանական ակումբ էր տեղափոխվել 2019-ի ամռանը հենց գերմանական ակումբից: Դորտմունդյան թիմը պատրաստվում է օգտվել հետգնման տարբերակից 30 միլիոն եվրոյի դիմաց:
Իր հերթին, ավելի վաղ Mundo Deportivo-ն հայտնել էր, որ «Բարսելոնան» ևս հավակնում է շվեդ հարձակվողի տրանսֆերին։ Սակայն, ըստ պայմանագրի, այլ ակումբների համար Իսակի հրաժարագինը կազմում է 70 մլն եվրո։