Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է Զինեդին Զիդանի հետ հարաբերությունների մասին, հաղորդում է Tuttosport-ը:
«14 տարի է անցել այդ դեպքերից, բայց ինձ դեռ հիշեցնում են այդ ամենի մասին: Ես չեմ զղջում, քանի որ ոչ մի վատ բան չեմ արել:
Զիդանը լավ տղա է: Հնարավոր է, որ ես էլ նույն քայլին դիմեի նրա փոխարեն: Չեմ կարծում, թե նա չարացած է իմ հանդեպ: Ես դեռ զգում եմ նրա ներկայությունը իմ կրծքին:
Մեծ սիրով Զիդանին կհրավիրեմ իմ ամառանոց՝ սթեյք ուտելու»,-ասել է Մատերացին:
Հիշեցնենք, որ 2006 թվականին՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում, Մատերացին հայհոհել էր Ֆրանսիայի հավաքականի ավագին:
Զիդանն էլ գլխով հարված էր հասցրել իտալացի ֆուտբոլիստի կրծքավանդակին և հեռացվել խաղադաշտից: Իտալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթող էր ճանաչվել ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: