Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի վերադարձով, տեղեկացնում է El Chiringuito-ն:
Երկու ակումբների նախագահները՝ Դանիել Լևին և Ֆլորենտինո Պերեսը հանդիպել են Մադրիդում, որի ընթացքում քննարկվել է ուելսցի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը:
Լևին ցանկացել է իմանալ, թե արդյո՞ք մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջնականապես որոշել է հրաժարվել Բեյլի ծառայություններից:
Նշվում է, որ այս պահին պարզ չէ՝ կողմերը ինչ արդյունքներ են գրանցել:
Հիշեցնենք, որ Բեյլը 2013 թվականին էր «Տոտենհեմից» տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Լա Լիգայի այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում և դարձել՝ 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: