Տրանսֆերների և ֆուտբոլիստների շուկայական արժեքների գնահատմամբ մասնագիտացված Transfermarkt հեղինակավոր պորտալը կազմել և ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի այն ակումբների տասնյակը, որոնք վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենաշատ գումարն են ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որը նշված ժամանակահատվածում տրանսֆերների վրա ծախսել է տպավորիչ 1 միլիարդ 400 միլիոն եվրո։
Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալը» չի ընդգրկվել լավագույն երկյակում․ մայրաքաղաքային ակումբը դիտարկվող ժամանակահատվածում ծախսել է 1 միլիարդ 280 միլիոն եվրո և զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 1 միլիարդ 300 միլիոն եվրո ցուցանիշով։
Ներկայացնում ենք Լա լիգայի ակումբների լավագույն տասնյակը՝ ըստ վերջին 10 մրցաշրջաններում կատարած տրանսֆերային ծախսերի․
- «Բարսելոնա» – 1 միլիարդ 400 միլիոն եվրո
- «Ատլետիկո Մադրիդ» – 1 միլիարդ 300 միլիոն եվրո
- «Ռեալ Մադրիդ» – 1 միլիարդ 280 միլիոն եվրո
- «Սևիլյա» – 555 միլիոն եվրո
- «Վիլյառեալ» – 472 միլիոն եվրո
- «Բետիս» – 365 միլիոն եվրո
- «Վալենսիա» – 332 միլիոն եվրո
- «Ռեալ Սոսյեդադ» – 226 միլիոն եվրո
- «Ալմերիա» – 184 միլիոն եվրո
- «Սելտա» – 178 միլիոն եվրո
























































