Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չպետք է հեռանա Իսպանիայի առաջնությունից, տեղեկացնում է El Larguero-ն :
«Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց մեկ բան հստակ է. Լա լիգան շատ բան կկորցնի, եթե դա տեղի ունենա: Մեսսին պետք է այս առաջնությանը»,- ասել է Զիդանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին մտադիր է լքել կատալոնական ակումբը:
Հիշեցնենք, որ Լեոյի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականին: Կողմերը քննարկում են այն երկարաձգելու տարբերակները: