«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Cadenaser-ը:
Ըստ աղբյուրի, արգենտինացին դադարեցրել է բանակցությունները նոր պայմանագրի շուրջ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Աղբյուրը նշում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը ընկերներին ասել է, որ ինքը չի ցանկանում բեռ դառնալ ակումբի համար, քանի որ նա պատասխանատու է այն որոշումների համար, որոնք ինքը չի կայացրել:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ «Բարսելոնան» 4 միավոր հետ է մնում առաջատար Մադրիդի «Ռեալից»: