Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը նորից խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, տեղեկացնում է ESPN-ը:
30-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է այն հանգամանքից, որ Զիդանը նրան «պահածոյացրել է» պահեստայինների նստարանին:
Զիդանը և նրա մարզչական շտաբը դժգոհ չեն Բեյլի մարզավիճակից, սակայն, «կազմաքանդված» են ուելսցու նման արձագանքից:
Հաղորդվում է, որ Բեյլի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերություններն էլ «շոկոլադային» չեն:
Հիշեցնենք, որ Բեյլը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: