«Ֆլամենգոյի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Ինտերի» հետ Գաբիգոլի տեղափոխության վերաբերյալ, գրում է Corriere dello Sport-ը:
Բրազիլացիներն արդեն «Ինտերին» ներկայացրել են նոր առաջարկ:
Հիշեցնենք, որ անցած տարի ֆուտբոլիստը «Ֆլամենգոյի» կազմում խաղում էր վարձավճարով: Հունվարի 1-ից Գաբիգոլը կրկին համարվում է«Ինտերի» խաղացող:
«Չելսին» և «Վեստ Հեմը» նույնպես ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին: