Բրազիլացի հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով ներկայումս խաղում է «Ֆլամենգոյի» կազմում վարձավճարով, կարող է կարիերան շարուակել «Չելսիում»: Այդ մասին հայտնում է Express-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ներկայումս փնտրում է հարձակման գիծը ուժեղացնելու հնարավոր տարբերակներ:
Այնուամենայնիվ, «Չելսին» միակ լոնդոնյան ակումբը չէ, որ հետաքրքրված է Գաբիգոլի ծառայություններով. «Վեստ Հեմը» նույնպես ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին:
Հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ինտերին»: