Ղազախական «Աստանան» Թուրքիայի հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Չայկայի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Աստանայի» կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
Հայ ֆուտբոլիստը 76-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրել 2-0:
Բարսեղյանի գոլը՝ 1:26 րոպեից:
Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: