CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հրապարակել է Եվրոպայի առաջատար առաջնությունների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Ամենաթանկ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 265,2 միլիոն եվրո: Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը (223.7), իսկ երրորդում`«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը (175.1): «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ութերորդ տեղում է:
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դասակարգման աղյուսակում 49-րդն է: Պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 80,3 միլիոն եվրո:
