«Լիվերպուլը» դիտարկում է «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուին ձեռք բերելու տարբերակը: Անգլիական ակումբը Նկունկուին դիտարկում է որպես փոխարինող հարձակվող Մոհամեդ Սալահին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն խաղացող։
Մրցաշարի 34 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է 20 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։