Լեհական արմատներով սուպերմոդել, 25-ամյա Կասյա Լեհնհարդին մահացած են գտել Բեռլինի իր բնակարանում մեկ շաբաթ անց ՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգի հետ բաժանվելուց հետո, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Զույգը հարաբերությունների մեջ էր 15 ամիս: Կասյան նույնիսկ դաջվածք է արել Բոատենգի անունով:
Բաժանվելուց հետո Բոատենգը Կասյային մեղադրել էր նրան շանտաժի մեջ: Մոդելը չէր լռել, բայց ի պատասխան ֆուտբոլիստին մեղադրել էր անընդհատ դավաճանությունների ու ստերի մեջ:
Ավելին, հաղորդվում էր, որ Կասյան խոստացել էր որոշ գաղտնիքներ բացահայտել ավելի ուշ. «Ես անպայման ելույթ կունենամ, բայց պետք է ուժերս հավաքեմ: Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք: Ես երբեք այսքան խաբված չեմ եղել»,- գրել էր 25-ամյա մոդելը:
Ավելի վաղ ArmSport-ը անդրադարձել էր Բոատենգի և Լեհնհարդի միջև տեղի ունեցած կոնֆլիկտին սոցիալակն ցանցերում․ մանրամասներն՝ այստեղ։