«Լիոնի» նորեկ Ժերոմ Բոատենգը մեկնաբանել է տեղափոխությունը ֆրանսիական ակումբ։ Գերմանացի ֆուտբոլի «Լիոն» է տեղափոխվել «Բավարիայի» հետ պայմանագրի ավարտվելուց հետո։
«Լիգա 1-ը գրավիչ մրցաշար է։ Այստեղ եմ եկել ոչ այն պատճառով, որ Մեսսին այստեղ է։ Ես նրա թիմի դեմ խաղերի և՛ դրական, և՛ բացասական փորձ եմ ունեցել։ Ամեն ինչ կարգին է։
Հավանաբար, ոչ ոք չի կարող ասել, որ նրա դեմ միայն լավ է խաղացել։
Ինչ վերաբերում է հավաքական հնարավոր վերադարձին, ապա ես այդ մասին չեմ մտածում։ Իմ գլխավոր նպատակը արագ կոլեկտիվում ներգրավվելն ու լիովին պատրաստ լինելն է։ Ես ուժերս կներդնեմ թիմի համար, եթե հավաքականից էլ կանչեն, գերազանց կլինի։ Ինձ համար գլխավորը խաղալն է»,- Բոատենգի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։