Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպան Ժերոմ Բոատենգը, որը հիմա ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է մոտ ժամանակներս նոր ակումբ տեղափոխվել։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան թվիթերյան իր էջում՝ 32-ամյա ֆուտբոլիստը վերջին օրերին երկու առաջարկ է ստացել՝ «Սևիլյայից» ու «Հերտայից», որոնց կազմում ավելի վաղ արդեն հանդես է եկել։ Երկու ակումբն էլ պատրաստ է երկու տարվա պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։
«Հերտա» տեղափոխության դեպքում Բոատենգը կարող է դաշտ դուրս գալ իր եղբոր՝ կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգի հետ։ «Սևիլյայում» նա ՉԼ-ում հանդես գալու հնարավորություն կստանա։
Բոատենգը «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2011 թվականից։